«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցությունը բարոյահոգեբանական ծանր վիճակում է՝ պատգամավորներից ոչ ոք տեղյակ չէ՝ ինքը լինելո՞ւ է ապագա ցուցակում։ Թեման փակ է, չեն համարձակվում անգամ ակնարկել։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա է գրում-ջնջում ցուցակը։ ԲՀԿ պատգամավորների անհանգստությունն այնքան մեծ է, որ իրենց տեղի մասին հարցուփորձ են անում լրագրողներին՝ հույս ունենալով, որ մենք իրենցից շատ տեղեկացված կլինենք։ Քաղաքական մյուս ուժերի ցուցակների մասին գոնե մոտավոր պատկերացում կա, ԶԼՄ-ներում տասնյակներ են հրապարակվում, եւ այդ անունները հիմնականում մնում են չհերքված։
ԲՀԿ-ին այս հարցում գրեթե չի զիջում «Լուսավոր Հայաստանը»․ ցուցակի տասնյակի, թեկնածուների մասին քիչ տեղեկություններ կան, Մարուքյանը դեռեւս ակտիվ բանակցությունների մեջ է ձայն բերող այլ կուսակցական եւ անկուսակցական մարդկանց հետ, որ ներգրավի իր կողմը, բայց դեռեւս հստակություն չկա։ Ի դեպ, ԼՀԿ-ի՝ մայիսի 15-ին նշանակված, ապա հետաձգված համագումարը նշանակվել է մայիսի 23-ին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում