Լարվածություն չի եղել. ինչպես է անցել գիշերը Կութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղում, սարերում լարվածություն չկա, ոչ մի փոփոխություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց  Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Ոչ մի շարժ իրանց կողմից չկա, նույն ձևի կանգնած են: Մե՛կ շատանում են, մե՛կ քչանում, չգիտեմ…սպասենք, տեսնենք ինչ կլինի, երբ հետ կքաշվեն»,-նշեց նա:

Կութ համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ բնակիչների շրջանում վախի մթնոլորտն առկա է, բայց խուճապ չկա, ամեն մարդ զբաղված է իր առօրյա գործով, ինչպես եղել է միշտ:

Հիշեցնենք, որ  մայիսի 12-ին  ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս