Երեկ Սյունիքի մարզի Խնածախ համայնքից ադրբեջանցիները ձիեր են գողացել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:
«Ձիերը առաջացել էին դեպի դիրքեր, չկարողացանք կանգնեցնել, ու վերցրին իրենց, մինչեւ հիմա չեն վերադարձրել: Դե հակառակորդի հետ սահմանն էլ մեր գյուղից 250-300 մետր հեռավորության վրա է գտնվում: Իսկ առայժմ այս պահին գյուղում ամեն բան նորմալ է, եւ ամեն մեկը զբաղված է իր գործով»,- պատմեց Անուշավան Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորականներն առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:
Լիդա Եղիազարյան