Ավարտվեց Իտալիայի Ա սերիայի 2020/21 մրցաշրջանը:
Առաջնության վերջին խաղում «Ռոման» մեծ դժվարությամբ կարողացավ շատ կարևոր մեկ միավոր վաստակել: «Սպեցիայի» դեմ արտագնա խաղը հռոմեական ակումբն ավարտեց 22 հաշվով: Վերջին գոլըն այս խաղում 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը, ինչի շնորհիվ թիմը Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճեց: «Ռոման» գրավեց 7-րդ տեղը՝ 62 միավորով:
Այդ ուղեգրին մոտ էր նաև «Սասուոլոն», որն իր հերթին հաղթեց «Լացիոյին»:
Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: