Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, երկու կողմերի միջեւ եղել է վիճաբանություն, միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին՝ վնասելով վերջինիս թոքը:
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ վերոհիշյալ դեպքի կապակցությամբ մանրամասներ հայտնեց.
«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»։