ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծանուցագիր է ուղարկել, որպեսզի վերջինս վաղը ներկայանա քննչական կոմիտե` հարցաքնության: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն Առուշ Առուշանյանին հրավիրում է հարցաքննության, քանի որ նրա մասով հարուցված քրեական գործերով նախաքննության ավարտ է հայտարարում, եւ գործը ուղարկում է դատարան:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել իր կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով, որոնք քննվում են մեկ վարույթում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք. Մ.