Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այսօր առավոտյան գերեվարված հայ զինծառայողների ազգանունները:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Հրապարակվել են նաեւ պայմանագրային զինծառայողների ազգանունները՝ Աբգարյան, Սարգսյան, Սարգսյան, Օհանյան, Բուդոյան եւ Ռաֆայելյան։
ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել պայմանագրային զինծառայողների հարազատների հետ, սակայն վերջինները գտնվում էին շատ ծանր վիճակում եւ մի քանիսն անգամ տեղյակ էլ չէին, որ գերի ընկած զինծառայողն իր հարազատն է: Մեզ հայտնի դարձավ, որ գերեվարված զինծառայողներից մի քանիսն ամուսնացած են, ունեն երեխաներ: Անվտանգության նկատառումներից ելնելով շատ տվյալներ չենք հրապարակում:
Իսկ ահա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է՝ դա գերեվարություն չէ, տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում ՀՀ տարածքից:
Մանրամասները՝ տեսանյութում