«Ռեալը» կրկին ճանաչվել է եվրոպական ամենաթանկ ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» պահպանել է եվրոպական ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, որը կազմել է KPMG աուդիտորական ընկերությունը, հայտնում է footballbenchmark.com կայքը, այս մասին գրում է ՌԻԱ լրատվականը:

Մադրիդի «Ռեալի» արժեքը տարվա ընթացքում նվազել է մոտ 570 միլիոն եվրոյով և գնահատվում է 2,909 միլիարդ: Բարսելոնան երկրորդ տեղում է (2,869) ՝ գերազանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (2,661), որն այժմ եզրափակում է լավագույն եռյակը:

Լավագույն 10-յակում էին նաեւ Մյունխենի «Բավարիան» (2,621), անգլիական «Լիվերպուլը» (2,284), «Մանչեսթեր Սիթին» (2,170), «Չելսին» (1,875), ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» (1,754), Լոնդոնի «Տոտենհեմը» (1,708) և Թուրինի «Յուվենտուսը» (1,480):




Լրահոս