«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:
Եվ ահա ՊՆ գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը, որը եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, նոր պաշտոն ստացավ:
Արդյունքում, ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։
Ի դեպ, Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպնական շրջանի հրամանատարի պաշտոնից վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա:
ArmLur.am-ը զրուցեց Էդուարդ Ասրյանի հետ հասկանալու համար, թե ինչ փոխվեց իր կյանքում մեկ ամիս առաջ վարչապետի հրաժարականի տակ ստորագրում էր եւ պահանջում էր նրա հեռանալը , իսկ հիմա նոր պաշտոն ստացավ Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան