ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղհասարակությունը դիմել է Կառավարությանը՝ պահանջելով դիմել ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքից անցել է 17, իսկ Ռուսաստանի առաջնորդած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելուց 15 օր, սակայն իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվում:

Եվ հենց դա է պատճառը, որ  հայաստանյան քաղհասարակությունը դիմում է Կառավարությանը՝ պահանջելով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Նկատենք՝ իշխանության ներկայացուցիչները չէին բացառել նաեւ ՄԱԿ-ին դիմելու տարբերակը, սակայն կոնկրետ քայլերի մասին այս պահին որեւէ տեղեկություն առկա չէ:

Ընդ որում, միջազգային իրավունքը թույլ է տալիս խնդրի դեպքում զուգահեռաբար դիմել նաև այլ կազմակերպությունների։  ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի համաձայն, կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին տեղեկացնել իրավիճակի մասին, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի։

Իսկ ընթացակարգի համաձայն, եթե Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից որևէ մեկը եթե վետո դնի հարցի քննարկմանը, որոշում չի կարող կայացվել։ Եվ Քաղաքացիական հասարակության մոտ 2 տասնյակ կազմակերպություններ ու անհատներ Հայաստանի կառավարությանն ուղղված բաց նամակում ընդգծում են՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ռիսկի տակ է, իսկ անվտանգության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, այլ ոչ Ադրբեջանը, կամ ՀԱՊԿ-ը, կամ Ռուսաստանը:




Լրահոս