ArmLur.am-ը գրել էր, որ Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծեի են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան պահակին եւ վերջինս դիմել է իրավապահներին՝ հանցագորխության մասին հաղորդում ներկայացնելով, ինչի արդյունքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Մեզ հետ զրույցում ծեծի ենթարկվածի պաշտպան Արթուր Քյարունցը ներկայացրեց մանրամասներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին կրակոցներն էին հնչել Գորիսում: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով եւ փնտրվում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան