ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում տաքսի չկա, քաղաքացիները բողոքում են գներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տաքսի-ծառայությունների գները զգալի բարձրացել են. ArmLur.am-ը չի դադարում այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհություններ ստանալ: Հիմնականում բարձրացել են օնլայն տաքսի-ծառայությունների գները: Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում:

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները բողոքում են նաեւ՝ նշելով, որ Երեւանում տաքսիների դեֆիցիտ են արձանագրել. օրվա երկրորդ կեսից հետո ազատ մեքենա գրեթե հնարավոր չէ գտնել։

Պարզվում է՝ վարորդներ կան, որոնք հրաժարվում են այս շոգերին մեքենա վարել. օդորակիչ չեն կարող միացնել, որովհետեւ դրա համար ավելի շատ վառելիք է ծախսվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս