«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության ղեկավարն իր ընտանիքով այնտեղ կմեկնի օգոստոսի 26-ից: Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի՞ Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրեւ ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, եւ ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչու է Ն. Փաշինյանը ընտրել Սոչիում հանգիստը, սակայն Գեւորգյանի հեռախոսն անջատված էր ողջ օրը, ու, ընդհանրապես, վերջին ժամանակահատվածում նրան գտնելն անհնարին է դարձել:
Հավելենք, որ օգոստոսի 24-ին հայրենի կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու։ Հնարավոր է՝ վարչապետն անգամ խորհրդարան չգա՝ գերադասելով մեկնել արձակուրդ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։