Պաշտպանն այցելել է Աջափնյակից բերման ենթարկված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք, որ այդ տարածքում այս օրերին ընթանում են  բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Երեկվանից լարված իրավիճակ է, քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև։




Լրահոս