”Ժողովուրդ”-ի
տեղեկություններով` ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե
կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների
եւ պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում` ԼՂՀ պաշտպանության
բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ: Բայց իրականում, ըստ լուրերի, նա ստացված
գումարներն ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում
է ՊԲ հրամանատարի բիզնեսին զարկ տալու գնով: ”Ժողովուրդ”-ի
այն հարցին, թե Մովսես Հակոբյանը նման արտադրություն ունի, ԼՂՀ պաշտպանության բանակի
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ասաց. ”Կարծում
եմ` սխալ հասցեով եք զանգահարում, որովհետեւ նման խնդիրների ես տեղյակ չեմ եւ չեմ զբաղվում”:
Ժողովուրդ. ԼՂՀ ՊԲ հրամանատարը գործարարներից գումարներ է կորզում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ