Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի (Դերի) քաղաքում հոկտեմբերի 12-ի երեկոյան ռումբ է պայթել,- հաղորդում է BBC-ն՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի մշակութային միջոցառումները համակարգող կազմակերպության գրասենյակի մոտ: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկան: 2013 թվից Լոնդոնդերին պաշտոնապես կկրի “Մեծ Բրիտանիայի մշակութային քաղաք” տիտղոսը: Տեղի ազգայնականները բացասաբար են վերաբերվում այդ փաստին: Նոր մշակութային քաղաք կընտրվի յուրաքանչյուր 4 տարին մեկ:
Պայթյուն Մեծ Բրիտանիայի մշակութային քաղաքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ