«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին ասված այս խոսքերն ամենաքննարկվածն ու քննադատված են: Շուշիի մասին նման խոսքեր վարչապետից ոչ ոք թերեւս չէր սպասում: Այս ամենից զատ իր ոճի համաձայն Փաշինյանը նաեւ մեղադրեց նախկին իշխանություններին:
«Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք՝ ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե, ուղտին նստած, կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովո՛ւրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց Փաշինյանը:
Եվ ուշագրավ է, որ նմանօրինակ հայտարարությունից տաս ամիս անց նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես գալիս նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարել է, որ Շուշին ավերված քաղաք է եղել, ոչ մի շինություն չի կառուցվել, իսկ այն ինչ կար Շուշիում՝ պատկանում էր երկու-երեք հայ պաշտոնյաների:
Այսինքն, ստացվում է՝ երկու թշնամական պետությունների ղեկավարների հայտարարությունները Շուշիի մասին կարծես թե մեկը մյուսի շարունակությունն են: Հետաքրքիր է՝ ինչու են նրանց կարծիքներն այդքան համընկնում:
Մանրամասները՝ տեսանյութում