Անհայտ անձը Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հնարավոր մահափորձի ու Գերագույն ռադայի շենքի վրա հնարավոր հարձակման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին անհայտ անձը ներկայացել է որպես Վլադիմիր Ալեքսանդրովիչ Գեորգիև ու հայտնել, որ լսել է մահափորձի նախապատրաստման մասին: Հետագայում հեռախոսահամարին, որով իրականացվել է զանգը, պատասխանել է Կիև-Պեչորյան մայրավանքի աշխատակցուհին: Նրա խոսքով՝ տղամարդը խնդրել էր իրեն հեռախոս տալ զանգելու համար: Նա նշել է, որ տղամարդը, հավանաբար, տառապել է հոգեկան հիվանդությամբ ու, ամենայն հավանականությամբ, անտուն է:

Այժմ զանգահարողի գտնվելու վայրն անհայտ է, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:




Լրահոս