Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա): Նախագահը եւս մի հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պարտականություններից:
ՀՀ Նախագահը ստորագրել է 2 հրամանագրեր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ