ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հետաքրքիր հանդիպում էր. վրաց քաղաքագետն ամփոփում է Փաշինյանի այցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Վարչապետի այցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

-Պարո՛ն Վասաձե, ի՞նչ կարող եք ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շուրջ:

-Շատ հետաքրքիր հանդիպում եւ այց էր ստացվել: Հետաքրքիր էին այն շեշտադրումները, որոնք Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս խոսեց իր նոր ապագայի տեսլականի մասին, որը վերաբերում էր այն օրակարգից, որ պետք է բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվեն: Իհարկե, բոլոր մանրամասները չեն ներկայացվում, սակայն կան հետաքրքիր այլ դրվագներ եւս: Տրանսպորտի ապաշրջափակման հարցը կապված է ուղիղ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կանոնակարգման հետ: Իր հերթին Վրաստանի վարչապետը եւս նշեց, որ Վրաստանը պատրաստ է շարունակել ներդնել ջանքեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման առումով եւ դա արել է նաեւ գերեվարված զինծառայողների վերադարձի առումով:

-Այսինքն, ընդհանուր առմամբ այցը դրակա՞ն եք գնահատում:

-Իհարկե, նրանք խոսել են բացի քաղաքական հարցերից տնտեսական, մշակութային հարցերի եւ ալորտներում համագործակցության մասին: Իհարկե, Հայաստանն ու Վրաստանը հատկապես տուրիզմի ոլորտում կարող են հիանալի համագործակցել իրար հետ եւ լավ փորձ կա այդ մասով: Տնտեսական առումով մեզ պետք է ամեն անել, որ հայկական բիզնեսը Վրաստանում եւ վրացական բիզնեսը Հայաստանում իրենց հարմարավետ զգան: Իհարկե, փոքրծավալներ են, սակայն կապ չունի: Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը իր կողմից պատրաստ է նպաստել, որ լուծվեն տարածաշրջանում առկա խնդիրները եւս՝ ակնարկելով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միեջեւ առկա կոնֆլիկտը: Թե որքանով են իրականանալի այն խոստումները, որ տրվել են հանդիպման ժամանակ, սակայն արդեն իսկ ուրախալի է այն փաստը, որ այդ հանդիպումը կայացել է: Իհարկե, սա նրանց առաջին հանդիպումը չէ, սակայն նման քննարկումները միշտ դրական արդյունք են տալիս եւ պետք է հետեւել զարգացումների:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս