ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալո՞ւ է անցնել, թե՞՝ ոչ. Վահե Հակոբյանը՝ Կապանի համայնքապետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրելու մտադրություն ունի նաև գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա, հիշեցնենք, ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ ինքնառաջադրումով էր առաջադրվել ու հաղթել ՔՊ-ական թեկնածուին։ Այժմ սակայն համայնքային ընտրություններն աենց են կացվելու համամասնական ցուցակներով (այնպես, ինչպես Երևանում, Գյումրիում ու Վանաձորում), և Փարսյանը որևէ ուժի ցուցակում պետք է ներառված լինի։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։

«Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ Փարսյանի հետ համագործակցել կամ ընտրություններին նրան սատարել ցանկացել է «Հայաստան» դաշինքը, բայց հաշվի առնելով, թե ինչ ուժի հետ է Կապանի համայնքապետը ընտրությունների գնում, համագործակցության մասին խոսակցություններն անգամ դադարել են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն պնդում է, որ Փարսյանի հետ այդ առնչությամբ անգամ խոսակցություն չի ունեցել։ «Դա իր որոշումն է, թե ում հետ է գնում ընտրությունների, ու կտեսնենք՝ նա այդ դաշինքով կարողանալո՞ւ է անցնել, թե՞՝ ոչ։ Շատ ավելի կարևոր հարցերով էինք զբաղված, քան Փարսյանի հետ ընդհանուրն եզրահանգման գալը։ Կրկնում եմ՝ դա նրա ինքնուրույուն որոշումն է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս