Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը լծվել է պետական տարբեր գերատեսչություններում կարդային ջարդ իրականացնելուն: ArmLur.am լրատվականի տեղեկություններով՝ կառավարական կաբինետի տարբեր օղակներում, մարզպետարաններում ու թաղապետարաններում իշխանությունները ոչ յուրայիններից ազատվելու գործընթաց են սկսել: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետական գերատեսչությունների՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին ուղիղ ասում են, որ ազատման դիմում գրեն ու գնան: Իշխանավորները հատկապես դաշնակցակաների հետևից են ընկած, ովքեր Նիկոլ Փաշինյանին ամենասուր կերպով են քննադատում:
Փաշինյանի կաբինետի անդամները չեն ցանկանում անգամ այլախոհ քաղծառայողներին հանդուրժել, որոնց աշխատանքից ազատելն անհնարինի պես մի բան է: Չնայած՝ այդ հարցի համար նույնպես իշխանական թևի ներկայացուցիչները լուծումներ են գտել: Ի տարբերություն պետական գերատեսչությունների մյուս աշխատակիցների՝ ընդդիմադիր քաղծառայողները զրկվում են պարգևավճարներից կամ ավելի պակաս ստանում մյուսներից:
Կամ էլ որոշում են մի քանի բաժին իրար միացնել, ու պատճառաբանելով, թե միավորված բաժիններում նույն գործառույթն իրականացնող մի քանի աշխատակցի կարիք չկա, աշխատանքից հանում են Փաշինյանի անձով չոգևորվածներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան