ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնք են Հայաստանում մահաբեր հիվանդությունները. արյան խնդիրները՝ առաջին տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին մահաբեր հիվանդությունների ցանկի առաջատարն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

Իսկ մեր հանրապետությունում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 9454, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9112 մարդ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մահաբեր հիվանդությունների ցանկի երկրորդ տեղում են նորագոյացությունները, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա յոթ ամիսներին նորագոյացություններից մահացել է 3096, իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսին՝ 3180 մարդ: Բացի այս, տեղեկացնենք, որ այս տարվա յոթ ամիսներին Covid-19-ը խլել է 2331 մարդու կյանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահաըվածում՝ կորոնավիրուսից մահացել է 804 մարդ: Այս դեպքում ցուցանիշն աճել է 2.9 անգամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս