Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն կտրամադրվի: Այս դրույթը սահմանված է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով:
2021 թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում` պայմանավորված ընտրողների ընդհանուր թվի փոփոխմամբ, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փոփոխմամբ, ինչպես նաև 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկի փոփոխմամբ, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարի վերահաշվարկ կատարելու և ըստ նորընտիր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բաշխելու:
Ըստ այդմ` գումարները բաշխվում են հետևյալ կերպ.
ՀՀԿ՝ մեկ տարվա համար 3 մլն դրամ,
ԲՀԿ՝ մեկ տարվա համար 5 մլն դրամ,
«Իմ քայլը» դաշինք մեկ տարվա համար 45 մլն դրամ,
ՀՅԴ՝ 2 մլն դրամ,
ԼՀԿ՝ 4 մլն դրամ:
Ն.Հ.