![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/3z1nvcac.thumb_.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ձևաչափով մասնակցել է 8-րդ գումարման Պետդումայի ընտրություններին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինն օնլայն է քվեարկել»,- ասել է Պեսկովը՝ նկատելով, որ նախագահն առաջին անգամ է ընտրությանը քվեարկում ոչ ընտրատեղամասից:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երկրի ղեկավարը ստիպված է եղել ինքնամեկուսացման անցնել իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի առկայության պատճառով: