Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին:

Լրատվամիջոցը գրում է, որ  քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում: «Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի (2020թ. մարտին հրադադարի ռեժիմ) համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել», – Reuters-ը մեջբերում է աղբյուրին:




Լրահոս