ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչ, 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։  Դեպքի վայր է ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ամուսնալուծության գործընթացը:

Նաիրա Պետրոսյան  (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության պետական գրանցման հիմք է հանդիսանում՝

1.ամուսինների համատեղ դիմումը՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության պետական գրանցում կատարելու համար,

  1. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման,
  2. ամուսիններից մեկի դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,

2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Իրինա Մանուկյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին,

3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի. ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով,

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

5) ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում է նաեւ`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը եւ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից՝ 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:




Լրահոս