ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսուհետ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ։
Բացի այս, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նաեւ ծառերի հատման դեպքերում այդ հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով։
Իսկ եթե տվյալ հողամասում դա անհնարին լինի, ապա կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք։ ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ այս պահանջը եթե սեփականատիրոջ կողմից չիրականացվի, ապա որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրելու տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատելում իրականացնելու համար։
Ի դեպ, այս պահին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չի կողմնորոշվել գումարի չափի հարցում։
Ս․Հ․