ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները:
Պատգամավորները նախ կքվեարկեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Ապա խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը: