«Կողմ»՝ 2 հոգի, «դեմ»՝ 412. ոստիկանության առաջարկի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը 10 տարվա փոխարեն սահմանել 2 տարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս որոշման նախագիծը ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել հոկտեմբերի 16-ին, այս պահին այն դիտվել է մոտ 10000 անգամ, «կողմ» քվեարկել է 2 հոգի, իսկ «դեմ»՝ 412: Ի դեպ, «դեմ» քվեարկողների թիվն ավելանում է:

Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը կտրվի մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով։

Ս.Հ.




Լրահոս