Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
Ռոջեր Գրեյսին Հանրապետության նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը: «Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին:
Գրեյսիների ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծված և միջազգային ճանաչում ունեցող «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ն ասոցացված դպրոցներ ունի աշխարհի մի շարք երկրներում: