ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ որոշում նախկին պատգամավորի, Վահագն Չախալյանի, Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ հարուցված քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով օրերս կոմիտե էին հրավիրվել Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը ու անակնկալի եկել Քննչական կմիտեի որոշումից:

Հիշեցնենք, որ հումբարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Նախաքննական մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել էին հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ փաստաբանների բողոքը բավարարվել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին։ Եվ ահա ամիսներ անց Կոմիտեն որոշել է ավելի խիստ գտնվել: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Միքայել Շխիմյանը ներկայացրեց, թե ինչ քայլի է գնացել Քննչական կոմիտեն:

Ք.Մ.




Լրահոս