ArmLur.am-ի տեղեկություններով` իրավապահները տեղեկություններ են ստացել, որ «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցներից մեկը նույն ընկերության ղեկավար, պոլիկլինիկայի իրավասու պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալով, առանց քաղաքացիների կողմից վիրուսի դեմ պատվաստման, 30.000-50.000 ՀՀ դրամ կաշառքների դիմաց է կաշառք տվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիտավորությամբ պատրաստում և վերջիններիս են տրամադրում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ քարտեր, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգում նրանց անվամբ ստեղծում են պատվաստման կեղծ սերտիֆիկատներ:
Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ք.Մ