«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը:
Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է: Նման խայտառակ ձեւակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետեւանք է, կա՛մ էլ հատուկ արված սադրանք` Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ:
Երկու դեպքում էլ սա դիվանագիտական սկանդալ է: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էջի ադմինիստրացիայով զբաղվում է հենց դեսպանությունը, եւ նման ձեւակերպումը հենց դեսպանությունն է տվել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում