Կարեն Անդրեասյանը վարվեց ՀՀԿ-ականների պես. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:

Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Այդ ժամանակ իրար հետեւից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրեցին եւ արդեն հեռացան կուսակցությունից: Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ եւս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս