Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Նրան նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գրավով ազատ էր արձակել:
Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կրկին կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: