Երկիր. Արարատում աղջիկ են այրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

”Երկիր”-ը գրում է, որ հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ,ժամը 16.00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի Ոսկետապ գյուղի բնակչից, որը հայտնել է, թե գյուղի գերեզմանատան հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանի ներսում այրված դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը նշված տեղում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դիակ՝ այրված, ածխացած վիճակումե: Այս մասին Արարատի մարզից ,Երկիրե-ին հայտնել է ֆոտոլրագրոդ Գագիկ Շամշյանը: ”Քննիչի որոշմամբ` կատարվում է փորձաքննություններ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն”,- հավելում է թերթը:




Լրահոս