Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հերթական ցույցն են անցկացնում՝ ի պաշտպանություն նրա։ Աջակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, գրում է Ռիա Նովոստին։
Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան արգելափակված չէ։ Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։
Ակցիայի կազմակերպիչները «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներն են։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ Սահակաշվիլիին բանտային հիվանդանոցից բազմամասնագիտական քաղաքացիական կլինիկա տեղափոխել, նրան ազատ արձակել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։
Ավելի վաղ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտնել էր, որ Սահակաշվիլիի աջակցության բողոքի ակցիաները անժամկետ են լինելու, դրանք ամեն օր անցկացվելու են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Հիեշեցնենք, Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ից։ Օրերս նա հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։