Ադրբեջանում նոյեմբերի 20-ի երեկոյան երկրորդ երկրաշարժն է գրանցվել`կրկին Շամախ քաղաքի մոտ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,5 բալ, օջախի խորությունը` 42 կմ:
Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել էր նոյեմբերի 20-ին` տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին)` Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` առաջին ստորգետնյա ցնցումը զգացվել է նաեւ Բաքվում ու Սումգայիթում:
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: