Զբաղվածության ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը՝ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է, թե զբաղվածության ի՞նչ ծրագրեր է առաջարկում պետությունը՝ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ունեցող անձանց

✅ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է`

•Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,

•Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։

? Համագործակցություն՝

✅ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։

✅ Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։

✅ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ․ արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։




Լրահոս