Կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2020 թվականին կրճատվել է տղամարդկանց եւ կանանց կյանքի միջին տեւողությունը: Բացի այս, շարունակվել է նաեւ ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին տղամարդկանց համար ծննդյան պահից նվազել է կյանքի սպասվող տեւողությունը: 2020 թվականի ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 78.6 տարի՝ 2019 թվականի 79.5 տարվա համեմատ, ինչը սակայն ավելի երկար է, քան 1961/62թ.-ին, երբ նրանց կյանքի միջին տեւղությունը կազմում էր 73.6 տարի կամ 1980/81թ.-ին՝ երբ այն 76.2 տարի էր:

Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդկանց կյանքի սպասվող տեւողությունը 2020 թվականին կազմել է 68.4 տարի, 2019-ին՝ 73.1 տարվա համեմատ, նվազել է 4.7 տարով:
Ս.Հ.




Լրահոս