ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրվա մեջ մի ժամ ջուր չենք ունենում. Արագածոտնի Ագարակավան և Կաքավաձոր գյուղերը զրկված են խմելու և ոռոգման ջրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Թալինի խոշորացված համայնքի՝ Ագարակավան եւ Կաքավաձոր համայնքների բնակիչներն արդեն չեն հիշում, թե երբ են վերջին անգամ երկար ժամանակով ծորակի ջրից օգտվել:

ArmLur.am-ը գյուղացիների բարձրացրած խնդրի մասին ծանոթացել է տեղում: Մեզ հետ զրույցում վերջիններս ներկայացրեցին խմելու եւ ոռոգման ջուր չունենալու պատճառներն ու իրենց մտահոգությունները, քանի որ ջրի բացակայության պատճառով չեն կարողանում դաշտերն ու այգիները ոռոգել:

Գյուղացիների փոխանցմամբ՝ արդեն երկար տարիներ է ինչ կանգնած են խմելու եւ ոռոգման ջուր չունենալու խնդրի առաջ, որին այդպես էլ լուծում համապատասխան կառույցները չեն տալիս, պատճառաբանելով, որ դա մեծ ծախսերի հետ է կապված, իսկ գյուղացիներն այդպես էլ առանց ջուր շարունակում են գոյատեւել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս