Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրակ են բացել Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող սարուշենցիների տրակտորների ուղղությամբ։ Տեղեկությունը հրապարակված է Արցախի Մարտունու շրջանի Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում»,–ասվում է հրապարակման մեջ։
Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։