ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻ նախարարը ներքին կարգով մերժել է իշխանություններին. 3-րդ մերժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մերժել է քաղաքական իշխանություններին ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու հարցում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  նրան ներքին կարգով են առաջարկել այդ պաշտոնը, ինչն էլ նա մերժել է: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման առաջարկ չի եղել եւ մամուլի տեղեկությունները , թե նրան ԳՇ պետ են ցանկանում նշանակել իրականությանը չի համապատասխանում:

ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու առաջարկ են արել ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին, որը եւս մերժել է քաղաքական իշխանության առաջարկը:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանին ազատելու են պաշտոնից եւ նրա փոխարեն ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու համար առաջարկել էին նաեւ առաջին տեղակալ Կամո Քոչունցին, սակայն ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ Քոչունցը մերժել է քաղաքական իշխանության առաջարկը: Ստացվում է՝ երեք անձ ներքին կարգով իշխանություններին մերժում են եւ պնդում, որ նման պատասխանատու պաշտոն չեն կարող զբաղեցնել:

Քնար Մանուկյան




Լրահոս