ՊՆ-ին գումար հատկացվեց. նախագիծը գաղտնի կետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառումների շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարարությունը պետբյուջեից հավելյալ միջոցներ է ստացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարցը ընդգրկված է եղել կառավարության՝ հինգշաբթի օրը կայացած նիստում եւ իր մեջ նաեւ գաղտնի կետ է պարունակել:

Ըստ այդմ, ՀՀ զինված ուժերի կարիքների ապահովման գործընթացի իրականացման համար հատկացվել է 3 մլն 903 հազար դրամ:

Ըստ այդմ, որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 3,903,812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղել  պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «11001. Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:

Ն.Հ.




Լրահոս