COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 275 միլիոն 472 հազար 519: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 51 միլիոն 172 հազար 782 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 807 հազար 952-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 752 հազար 164-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 478 հազար 7 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 215 հազար 856 հիվանդացած, նրանցից մահացել է 617 հազար 873 մարդ: