Արտահերթ նիստ կլինի. ովքեր են Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին արտահերթ նիստ է գումարելու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցը:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամների թափուր տեղերի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արթուր Մանուկյանի եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունների եւ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Մանվել Բադալյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոններին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ քննարկում»:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներից է եղել՝ «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ ահա «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Մանվել Բադալյանը եղել է նախկին պատգամավոր, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ:

Ն.Հ.




Լրահոս