ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ իրավիճակ Արդարադատության նախարարությունում. դատավորի դեմ վարույթի հարուցումը խառնաշփոթ է ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է կատարվել Արդարադատության նախարարությունում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ կարգապահական վարույթ հարուցելու ժամանակ:

Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Վազգեն Ռշտունու դեմ վարույթը հարուցվել է նախարարության մեկ աշխատակցի զեկուցագրի հիման վրա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախարարության մի շարք աշխատակիցները հրաժարվել են զեկուցագիր ներկակացնել նշելով,թե այդպիսի թեմայի մեջ չեն ցանկանում մտնել: Սակայն լոնախարարությունում գտել են լուծումը եւ մի աշխատակցի, որը ժամանակավոր պաշոնակատար է նրան համոզել են եւ նա ներկայացրել է զեկուցագիր, ինչի արդյունքում դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից դատավորներին կարգապահական վարույթներով վախեցնելու կամ դատական համակարգը բուռը հավաքելու գործընթացը շարունակվում է: Եվ այսպես, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ:

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պտճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործեր վերամակագրման է հանձնել:

Ք. Մ.




Լրահոս