ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակոբ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1992 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված «Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեի» սպա, Հայաստանի Հանրապետությունից ուղղաթիռով Հեռնային Ղարաբաղ է տեղափոխել զրահատեխնիկայի համար նախատեսված յուղեր:
Հերթական անգամ երբ գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում գտել է 1939 թվականի արտադրության ВТ 520 գործարանային համարով «ТТ» տեսակի ատրճանակ’ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով և չունենալով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված’ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու’ այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու’ ՀՀ ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, այն պահել { է իրեն պատկանող Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 150-րդ շենքի բակում գտնվող 18-րդ համարի ավտոտնակում, այնուհետև 2021 թվականի հունվարի 6-ին’ ժամը 18:30֊ի սահմաններում, հիշյալ ավտոտնակում ինքնասպանություն կատարելու նպատակով կրակել է կրծքավանդակի ձախ հատվածին, սակայն ողջ է մնացել և տեղափոխվել է «Երերունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, իսկ ВТ 520 գործարանային համարով «ТТ» տեսակի ատրճանակը թվով 7 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով հայտնաբերվել է դեպքի վայրի զննության ընթացքում:
Ք.Մ.