Դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն բախվել են Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով. հսկող դատախազը ցուցում է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն հասկանալու համար` երբ է դատախազությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկում դատարան, ինչին ի պատասխան լրատվականից հայտնեցին.«Հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

ArmLur.am-ը գրել էր,  որ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է։ Այս գործով հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել: Սակայն ինչպես նկատում ենք, այս խմորը դեռ շատ ջուր կուզի, եւ իրավիճակը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն կոմիտեն լավ չի աշխատել:

Քնար Մանուկյան




Լրահոս